Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 18 Կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը. 1․ Կուսակցության համագումարին ձայնի իրավունքով մասնակցության, ներառյալ՝ պատվիրակների մասնակցության կարգը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ. 2. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե համագումարին ներկա է կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ համագումարին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ. 3. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ։ 4․ Կուսակցության կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 5. Համագումարի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Համագումարի արձանագրությունն ստորագրում են համագումարը նախագահողը, արձանագրությունը կազմած անձը (քարտուղարը) և հաշվիչ հանձնաժողովի անդամները (առկայության դեպքում): |