Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի և փաստաթղթերի հասանելիությունը. 1. Յուրաքանչյուր ոք իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելուց, քրեական հետապնդումը դադարեցնելուց, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` չորս ամսվա ընթացքում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը. 2. Նշված նյութերը և փաստաթղթերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը տրամադրելը մերժվում է, եթե քրեական վարույթը շարունակվում է, և դրանց տրամադրումը կարող է խոչընդոտել հանցագործության բացահայտումը, կամ եթե առկա է պետական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք. 3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և ժամկետում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեական վարույթը կարճելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք նշված ժամկետներն անցնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ոչնչացվում են: 5. Oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների վերաբերյալ արդյունքների, այդ թվում՝ տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի փոխանցումը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին չի հանդիսանում դրանց հրապարակում: |