Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Լիազոր մարմին փաստաթղթեր ներկայացնելը. 1. Համացանցում բոլորին հասանելի լիազոր մարմնի կողմից վարվող ապահովված տիրույթում լրացվում են հետևյալ տվյալները. 1) դիմում՝ գրանցում կատարելու վերաբերյալ, որը պետք է բովանդակի՝ բ. ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, գ. պարտապանի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը. ե. նշում՝ գրանցվող իրավունքի տեսակի մասին, զ. ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը, պայմանները՝ գումարի չափը, ժամկետները, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը (առկայության դեպքում), իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ որոշիչ հատկանիշները կամ տվյալները, է. գույքացուցակը, առկայության դեպքում, ը. դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, թ. դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժ. դիմող անձի էլեկտրոնային ստորագրությունը, սպասարկման գրասենյակ դիմում ներկայացնելու դեպքում՝ գրանցում կատարելու համար ներկայացվող դիմումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 2) օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը՝ բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրված անդորրագիրը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ կատարում է վճարում վճարային քարտի կամ վիրտուալ վճարային քարտի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով: 3. Կողմերի ցանկությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել նաև պայմանագիրը և այլ փաստաթղթեր. 4. Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում դիմողը պարտավոր է պայմանագրին համապատասխան նշել շարժական գույքի որոշիչ հատկանիշները կամ տվյալները։ |