FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը.
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման (ներառյալ՝ ընտրողների ցուցակները կազմելը, ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպելը), ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում առանձին հոդվածով և պետության կարիքների համար գնումների պլանում ներառվում մեկ տողով: Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելիս գնման ընթացակարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
2. Արտահերթ, նոր հերթական, նոր ընտրությունների, վերաքվեարկությունների, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի անցկացման դեպքում ընտրությունները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացի դադարեցման դեպքում մինչև դադարեցումը կատարված ընտրությունների կազմակերպմանն ուղղված գործողությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգտագործում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները: Եթե ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները բավարար չեն, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցութային հիմունքներով կարող է վարկ ստանալ մասնավոր բանկերից: Այդ դեպքում օրենքի ուժով համարվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ գումարի չափով, ներառյալ՝ վարկի սպասարկման գումարը, բանկերին տրամադրել է 3 տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի: Ընտրական գրավների հատուկ հաշվեհամարից օգտագործված միջոցները և վարկը կառավարությունը եռամյա ժամկետում փոխհատուցում է:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ֆինանսական միջոցները (այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները) հատկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմնին: Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմինը սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները և պատասխանատու է այդ միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար: