Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 24 Գործի լսումները և փաստաթղթային վարույթը. 1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում գործի վարույթն իրականացնել կամ բանավոր լսումների, կամ միայն փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա: Այնուամենայնիվ, արբիտրաժային տրիբունալը պարտավոր է իրականացնել բանավոր լսումներ արբիտրաժային վարույթի համապատասխան փուլում` կողմերից որևէ մեկի խնդրանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը պայմանավորվել են չիրականացնել բանավոր լսումներ. 2. Կողմերը պետք է նախապես պատշաճ ձևով իրազեկվեն արբիտրաժային տրիբունալի ցանկացած նիստի կամ ապրանքների, այլ գույքի զննման կամ փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով ցանկացած հանդիպման մասին. 3. Արբիտրաժային տրիբունալին կողմերից մեկի ներկայացրած բոլոր հայտարարությունները, փաստաթղթերը կամ այլ տեղեկատվություն պետք է տրամադրվեն մյուս կողմին: Փորձագիտական եզրակացությունը կամ ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթերը, որոնց վրա արբիտրաժային տրիբունալը կարող է հիմնվել վճիռ կայացնելիս, պետք է ուղարկվեն կողմերին. 4. Եթե օրենքով կամ դատարանի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, կամ եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա բոլոր արբիտրաժային վարույթները գաղտնի են և դռնփակ, և ոչ մի փաստաթուղթ կամ ներկայացված այլ ապացույց կամ արբիտրաժի ժամանակ երբևէ կատարված հայտարարություն չի կարող տրամադրվել այլ անձանց կամ որևէ դատարանի կամ այլ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները տրամադրվում են դատարանի որոշմամբ կամ անհրաժեշտ են դատարանում վարույթի շրջանակներում` արբիտրաժի վճռի ճանաչման, հարկադիր կատարման կամ չեղյալ հայտարարման համար: Սույն մասով նախատեսված դրույթները չեն տարածվում առանց որևէ չհրապարակման պարտավորության խախտման նախկինում հրապարակված փաստաթղթերի, ապացույցների կամ հայտարարությունների վրա: |