Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 28 Պաշտպանի լիազորությունները՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ. 1. Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանն իրավասու է՝ 1) իրականացնելու պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ իր ընտրությամբ դրանց հարակից շինություններ կամ կառույցներ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Պաշտպանը պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցերի ժամանակի և նպատակի մասին. 2) իր ընտրությամբ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) և անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ: Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որևէ մարմնի կամ երրորդ անձի կողմից. 3) իրավասու մարմիններին և կազմակերպություններին ներկայացնելու առաջարկություններ՝ ազատությունից զրկման ցանկացած վայրում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու, ինչպես նաև խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով. 4) ստանալու տեղեկություններ ազատությունից զրկման վայրերի քանակի և տեղակայման, ինչպես նաև այնտեղ գտնվող անձանց քանակի վերաբերյալ. 5) ստանալու տեղեկություններ և պարզաբանումներ ազատությունից զրկման վայրում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց պահման պայմանների, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի վերաբերյալ. 6) ծանոթանալու իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին, ստանալու դրանց պատճենները. 7) իրավասու մարմիններին ներկայացնելու իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ առաջարկություններ. 8) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ: |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 28 2. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունները ենթակա են պաշտպանության: Անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման՝ առանց անձի գրավոր համաձայնության. 3. Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Պաշտպանն ապահովում է մշտական կապ ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի, ինչպես նաև միջազգային համապատասխան այլ կազմակերպությունների հետ, այդ թվում՝ տեղեկությունների փոխանակման և նրանց հետ հանդիպումների միջոցով. 4. Սույն օրենքի իմաստով՝ ազատությունից զրկման վայրեր են համարվում՝ 1) ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերը. 2) քրեակատարողական հիմնարկները. 3) հոգեբուժական կազմակերպությունները. 4) կայազորային կարգապահական մեկուսարանները. 5) ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները. 6) ցանկացած այլ վայր, որտեղ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ, հրամանով կամ ցուցումով, նրա համաձայնությամբ կամ թույլտվությամբ անձը զրկվել է կամ կարող է զրկված լինել ազատությունից, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայր, որն անձը չի կարող ինքնակամ լքել առանց դատարանի, վարչական կամ այլ մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման կամ թույլտվության. 5. Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով այդ մասին պաշտոնական կայքում կամ հրապարակային այլ աղբյուրներով արված հայտարարությամբ առաջադրված պահանջների հիման վրա Պաշտպանի կողմից ներգրավվում են անկախ մասնագետներ և (կամ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ձեռք են բերում կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի կարգավիճակ: |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 28 6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված փորձագետները կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներին ներգրավվում են նրանց հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա: Նրանց աշխատանքի վարձատրությունն իրականացվում է պայմանագրով սահմանված կարգով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցներից: Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների աշխատակարգը, ինչպես նաև նրանց վարքագծի կանոնները սահմանում է Պաշտպանը. 7. Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների և փորձագետների կողմից սույն հոդվածի 1-ին մասով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով: |