Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 Քվեարկության քվեաթերթիկը. 1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների միջոցով. 2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը. 3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. ա) պարտապանի անունը (անվանումը) և սնանկության գործի համարը. բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրի հասցեն (առկա ժողովի դեպքում). գ) քվեարկության դրված հարցերի բովանդակությունը, քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ». դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը. ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը. զ) քվեաթերթիկը կառավարչին ուղարկելու կարգը և վերջնաժամկետը. 4. Ժողովներում քվեարկությունների անցկացման և կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով: |