FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

ԵՐԿՐՈՐԴ և ՀԵՏԱԳԱ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ.
1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում, անցկացվում է կրկնակի հարկադիր աճուրդ.
2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա երկրորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Նույն հիմքերով աճուրդը չկայանալու դեպքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող՝ օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք: Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չմուծելու կամ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում, իսկ հաջորդ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով.
3. Եթե աճուրդը համարվում է չկայացած սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված հիմքերով, ապա համապատասխան աճուրդի կայացումից հետո` 3 օրվա ընթացքում, պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) իրավունք ունեն սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին: Սահմանված կարգով առաջարկություն ներկայացնելու դեպքում լոտի մեկնարկային գինը որոշվում է սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կանոններով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդի մասին առնվազն հինգ օր առաջ կատարվում է աճուրդի մասին հրապարակային ծանուցում.
5. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը (այդ թվում` գրավադրված գույքը) չվաճառվելու դեպքում դա առաջարկվում է պահանջատիրոջը` տվյալ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնով` անկախ գնի հավելման հանգամանքից: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններին պահանջի դիմաց առաջարկվում է ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
6. Պահանջատերը լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր համաձայնությունը կարող է հայտնել ծառայությանը մինչև աճուրդի անցկացման նախորդ երրորդ օրվա ժամը 16.00-ն: Եթե պահանջատերը հրաժարվում է լոտն ստանալուց, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է.
7. Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա լոտը պահանջատերերին չի առաջարկվում.
8. Եթե պահանջատերը համաձայնվում է ստանալ գույքը (լոտը), ապա նրա և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին համապատասխան պայմանագիր: Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից աճուրդի ծախսերը ծառայությանը վճարելուց հետո.
9. Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիրը կնքելը և լոտը հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը.
10. Չորրորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

11. Եթե հարկադիր աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: