FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  133

Մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն առգրավելու (դրանց վրա արգելանք դնելու), բռնագրավելու կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելու հետևանքները.
1. Մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առգրավման կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այդպիսի ապրանքների վրա արգելանք դնելու դեպքում մաքսային ընթացակարգի գործողությունն այդ ապրանքների նկատմամբ կասեցվում է.
2. Եթե որոշում է ընդունվում ապրանքների առգրավումը կամ դրանց վրա արգելանք դնելը չեղյալ ճանաչելու մասին, մաքսային ընթացակարգի գործողությունը վերականգնվում է այդ որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից կամ այդ որոշման մեջ նշված օրվանից.
3. Մաքսային ընթացակարգի գործողության վերականգնման դեպքում մաքսային ընթացակարգի գործողության կասեցման ժամանակահատվածի համար սահմանվող տոկոսները, որոնց հաշվեգրումն ու վճարումը նախատեսված են սույն բաժնին համապատասխան, չեն հաշվեգրվում և չեն վճարվում.
4. Մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները դատարանի որոշմամբ բռնագրավելու կամ անդամ պետության սեփականության (եկամուտ) դարձնելու դեպքում մաքսային ընթացակարգի գործողությունն այդ ապրանքների նկատմամբ դադարում է.
5. Եթե անձը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վարչական կամ քրեական պատասխանատվության է ենթարկվում մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման պայմանները չկատարելու համար, և այդ չկատարման հետևանքով անհնար է տվյալ մաքսային ընթացակարգի հետագա կիրառումը, ապա մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի անձին պատասխանատվության ենթարկելու մասին համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից՝ 15 օրացուցային օրվա ընթացքում: Սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետում մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է, իսկ ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: Գլուխ 20 «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգը