FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  307

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և Միության ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների փոխարինումը.
1. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) Միության ապրանքների՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողությունները, Միության այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումն իրականացվում են ուղարկող մաքսային մարմնի թույլտվությամբ՝ տրանսպորտի մի տեսակի տրանսպորտային միջոցից տրանսպորտի մեկ այլ տեսակի տրանսպորտային միջոցի վրա Միության ապրանքների փոխաբեռնում (վերաբեռնում) իրականացնելու, տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) վրա զետեղված մաքսային կապարակնիքներն ու կնիքները հեռացնելու կամ տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը փոխարինելու դեպքերում: Նշված թույլտվությունը պետք է ստացվի նախքան տարանցման հայտարարագիրը ներկայացնելը.
2. Այն դեպքում, երբ Միության ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները կարող են կատարվել՝ առանց զետեղված մաքսային կապարակնիքները և կնիքները հեռացնելու, կամ եթե Միության այդ ապրանքների վրա մաքսային կապարակնիքներ և կնիքներ չեն զետեղվել, այդ գործողությունների իրականացումը թույլատրվում է՝ ուղարկող մաքսային մարմնին և նշանակման մաքսային մարմնին էլեկտրոնային կամ գրավոր ձևով ծանուցելով՝ նախքան Միության մաքսային տարածք Միության այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանումը.
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները կատարվել են առանց ուղարկող մաքսային մարմնի թույլտվության, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կորցնում են Միության ապրանքների կարգավիճակը և Միության մաքսային տարածք ներմուծելիս դիտարկվում են որպես օտարերկրյա ապրանքներ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այս գործողություններն իրականացվում են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, ինչը հաստատվում է Միության անդամ չհանդիսացող պետության համապատասխան իրավասու մարմինների փաստաթղթերով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  307

4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողություններն իրականացվում են Միության անդամներ չհանդիսացող պետությունների պետական մարմինների պահանջով, ինչը հաստատվում է փաստաթղթերով կամ այդ պետական մարմինների կողմից կիրառված նույնականացման միջոցներով.
5. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) Միության ապրանքների՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև Միության այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցները փոխարինելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողություններն իրականացնելու մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը որոշվում է Հանձնաժողովի կողմից: