FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  53

Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացման նկատմամբ պահանջները.
1. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է սահմանել հաճախորդների վերաբերյալ ոչ խտրական չափանիշներ, ինչպես նաև հաճախորդների հետ գործարքների կնքման ոչ խտրական կարգ և պայմաններ.
2. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնելու դեպքում հրապարակել կրիպտոակտիվների գները և կրիպտոակտիվն այլ կրիպտոակտիվով փոխանակման դեպքում՝ այլ կրիպտոակտիվների փոխանակման դրույքները կամ կրիպտոակտիվների գների և փոխանակման դրույքների որոշման մեթոդաբանությունը, ինչպես նաև կրիպտոակտիվների առք ու վաճառքի կամ փոխանակման առավելագույն ծավալները, բացառությամբ եթե տվյալ անձը կրիպտոակտիվների առևտրային հարթակում որևէ կրիպտոակտիվի շուկա ստեղծող է (ապահովում է որևէ կրիպտոակտիվի իրացվելիություն).
3. Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդի հանձնարարականը կատարել այն գնով կամ փոխանակման դրույքով, որոնք հրապարակված են եղել իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձի կողմից հաճախորդի հանձնարարականի հաստատման պահին: Իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել այն պայմանների մասին, որոնց դեպքում հաճախորդի հանձնարարականը համարվում է հաստատված: