FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  338

Վերստուգումները.
1. Վերստուգումը հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ (համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգված ժամանակաշրջաններում կազմակերպության վերակազմակերպման դեպքերում՝ իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով) համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգված հաշվետու ժամանակաշրջանի և ստուգված հարցերի երկրորդ և ավելի անգամ նույն տեսակի համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումն է, որը կարող է իրականացվել հետևյալ հիմքերով.
    1) հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի դիմումի հիման վրա.
    2) վարչապետի գրավոր հանձնարարությամբ.
    3) եթե հարկային մարմնի ծառայողական քննության արդյունքներով կամ սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են նախորդ համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգում իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) անօրինական գործողությունները.
    4) եթե հարկ վճարողի մոտ հանդիպակաց հարկային ուսումնասիրությամբ արձանագրվել են համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումներ, որոնք համալիր հարկային ստուգմամբ չեն արձանագրվել.
    5) համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգում իրականացրած պաշտոնատար անձանց գործողությունները վերադասության կարգով բողոքարկվելու դեպքում, եթե հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կայացրել է վերստուգում անցկացնելու մասին որոշում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  338

Ընդ որում, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերստուգում անցկացնելու որոշում կարող է կայացնել միայն այն դեպքում, երբ հարկային ստուգում իրականացրած անձանց գործողությունների դեմ բերված բողոքը հնարավոր է բավարարել միայն վերստուգման դեպքում, և եթե վերստուգում իրականացնելու մասին հարկ վճարողը հայտնել է իր գրավոր համաձայնությունը: Վերստուգում իրականացնելու մասին հարկ վճարողի կողմից գրավոր համաձայնություն չհայտնվելու դեպքում հարկային ստուգում իրականացրած անձանց գործողությունների դեմ բերված բողոքն այդ մասով մերժվում է.
    6) եթե համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգման ընթացքում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների պատասխաններն ստացվել են Օրենսգրքի 341-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ստուգման ընթացքի կասեցման համար սահմանված առավելագույն ժամկետն ավարտվելուց հետո՝ ստացված պատասխանի հիման վրա վերստուգում անցկացնելու անհրաժեշտության դեպքում.
    7) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակվելու դեպքում: Սույն կետում նշված վերստուգումներն իրականացվում են քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին կամ նրա պաշտոնատար անձին: