Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան. 1. Սույն օրենքը սահմանում է ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակման՝ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների դասակարգման, տեխնիկական վիճակի գնահատման, գրանցման տնտեսական, իրավական և կազմակերպական հիմքերը, ճանապարհների նախագծման, շինարարության (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման), դրանց կահավորման ու պահպանման, հսկողության, վերահսկողության, ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման, ավտոմոբիլային ճանապարհների և թունելների անվտանգության աուդիտի իրականացման նկատմամբ հիմնական պահանջներն ու սահմանափակումները. 2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) մաս կազմող հատվածների, որոնք օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մասեր չեն. 3. Սույն օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս չհանդիսացող բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) հատվածների կարգավիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավարման, շինարարության, միջին նորոգման (նորոգման), պահպանման և ֆինանսավորման հետ կապված հարցերը սահմանվում են քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված կարգով: |