FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  159

Գործի վարույթը վերսկսելը.
1. Դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը.
2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով.
2.1. Դատական կազմի փոփոխության և գործը նոր դատավորի կողմից վարույթ ընդունվելու պարագայում այդ գործի կասեցված վարույթը կարող է վերսկսվել.
3. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
    1) վերադարձվել է Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը, իսկ այն բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ կայացվել է բողոքը մերժելու մասին որոշում.
    2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.
    3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
    4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ.
4. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, հայցվորին (դիմողին) փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը և կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին որոշում: