FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  54

Կամավոր պարտավորությունների ընդունումը.
1. Լիազոր մարմինը, կամավոր պարտավորությունների սահմանված կարգով ընդունման դեպքում, համապատասխան ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում, իսկ կամավոր պարտավորությունների մերժման դեպքում ներկայացնում է կամավոր պարտավորությունների անընդունելիության պատճառները և արտահանողներին այդ առթիվ մեկնաբանություններ տալու հնարավորություն է ընձեռում.
2. Կամավոր պարտավորությունների ընդունման մասին ծանուցումը պետք է ընդգրկի կամավոր պարտավորությունների ոչ գաղտնի տվյալները, ինչպես նաև հարկ եղած մանրամասներով ներկայացնի լիազոր մարմնի եզրակացությունները՝ նյութին առնչվող բոլոր փաստերի և իրավական հարցերի կապակցությամբ.
3. Ծանուցումն ուղարկվում է այն երկիր(ներ), որի (որոնց) ապրանքի(ների) առնչությամբ կայացվել է եզրակացությունը, ինչպես նաև մյուս հայտնի շահագրգիռ կողմերին.
4. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնասիրությունը շարունակելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում՝ սահմանելով վերջնական եզրակացության կայացման նախատեսվող օրն ու ուսումնասիրության սկզբնական ժամանակացանկում նախատեսվող փոփոխությունները: Այդպիսի շարունակվող ուսումնասիրության վերջնական եզրակացությունը կայացվում է այն շարունակելու մասին ծանուցման հրապարակման օրից հետո՝ 180 օրվա ընթացքում: