Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 14 Հանձնաժողովի անդամների և ծառայողների վարձատրությունը. 1. Հանձնաժողովի անդամների և քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, իսկ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները՝ սույն օրենքով. 2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների համար ապահովվում է յուրաքանչյուր աշխատողի կոմպետենցիաների շրջանակին համապատասխանող վարձատրություն՝ հաշվի առնելով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Կիբեռանվտանգության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 19-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների աշխատողների համադրելի կոմպետենցիաների համար աշխատանքի շուկայում վարձատրության միջին չափերը: Սույն մասում նշված կազմակերպությունների համադրելի կոմպետենցիաներով աշխատողների շուկայական վարձատրության վերաբերյալ տեղեկատվություն Հանձնաժողովն ստանում է հարկային մարմնից, որը տեղեկատվություն տրամադրում է Հանձնաժողովի դիմումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովը կարող է նաև նշված տեղեկատվությունն ստանալ սույն մասում նշված կազմակերպություններից: Աշխատողների աշխատանքի շուկայում վարձատրության միջին չափերը որոշելու համար հիմք է ընդունվում հարկային մարմնի հետ ճշգրտված տեղեկատվությունը. 3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների վարձատրության մեթոդաբանությունը հաստատում է Հանձնաժողովը. 4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում պարգևատրման կարգը, բացառությամբ քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատականի հիման վրա պարգևատրման կարգի, հաստատում է Հանձնաժողովը: |