FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  31

Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցումը Սահմանադրական դատարանի որոշմամբ.
1. Գործը քննության ընդունելուց հետո Սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար.
2. Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցման մասին աշխատակարգային որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակելուն հաջորդող օրվանից: Այդ որոշումն անհապաղ հրապարակվում է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում հաղորդվում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով: