Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 128 Երաշխավորությունը. 1. Վարույթն իրականացնող մարմնի հրավերով մեղադրյալի ներկայանալը և նրա այլ պարտականությունները կատարելը երաշխավորելու նպատակով վստահություն վայելող առնվազն երկու անձինք իրենց հեղինակությամբ ստանձնում են գրավոր պարտավորություն. 2. Երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձն այդ խնդրանքով գրավոր դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը դիմողին ծանոթացնում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությանը, նրան բացատրում երաշխավորի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև նախազգուշացնում երաշխավորի կողմից իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին: Դրանից հետո դիմողին հնարավորություն է տրվում հաստատելու իր խնդրանքը կամ հրաժարվելու դրանից: Նշված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են իրավասու մարմինը և երաշխավորը. 3. Երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում իրավասու մարմնի որոշման մեջ նշվում են նաև երաշխավորի անունը, ազգանունը և վերաբերելի այլ անձնական տվյալներ: Որոշման պատճենն անմիջապես հանձնվում է երաշխավորին: |