FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  355

Դատական վերանայման բողոքը.
1. Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի`
    1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
    2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
    3) բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը.
    4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.
    5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները.
    6) բողոքին կցվող նյութերի ցանկը.
    7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը).
3. Բողոքարկման հստակ ժամկետի առկայություն ենթադրող դատական վերանայման դեպքում նախքան բողոքարկման ժամկետի ավարտը կարող է բերվել դատական վերանայման հավելյալ բողոք, որը պետք է բովանդակի`
    1) սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված տվյալները.
    2) սկզբնական բողոքի ներկայացման տարին, ամիսը և օրը.
    3) բողոքի հավելյալ հիմքը, բողոքի հիմքը հաստատող լրացուցիչ փաստերը, ինչպես նաև դրանք հիմնավորող հավելյալ, այդ թվում՝ նոր փաստարկները.
4. Դատական վերանայման բողոքի հիմքերը և դրանք հաստատող փաստերը ներկայացվում են բացառապես բողոքում և չեն կարող փոփոխվել կամ լրացվել դատական վարույթի ընթացքում: