FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Պետական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը.
1. Յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման: Վերապատրաստումն անցկացվում է պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ պետական ծառայողի կամ Աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ.
2. Պետական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա.
3. Պետական ծառայողներին վերապատրաստողների թեկնածությունը և վերապատրաստման ծրագրերը հաստատում է Աշխատակազմի ղեկավարը.
4. Պետական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
5. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են պետական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ.
7. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: