Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 522 Մատակարարման պայմանագիր կնքելիս ծագած տարաձայնությունները կարգավորելը. 1. Եթե մատակարարման պայմանագիրը կնքելիս պայմանագրի առանձին պայմանների վերաբերյալ կողմերի միջև ծագել են տարաձայնություններ, պայմանագիր կնքելու առաջարկ արած և մյուս կողմից այդ պայմանների համաձայնեցման վերաբերյալ առաջարկություն ստացած կողմը պարտավոր է այն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պայմանագրի համապատասխան պայմանները համաձայնեցնելու համար կամ մյուս կողմին գրավոր տեղեկացնել պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ համաձայնեցված չէ կողմերի միջև. 2. Պայմանագրի համապատասխան պայմանների վերաբերյալ առաջարկություններ ստացած կողմը, որը միջոցներ չի ձեռնարկել պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար և սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մյուս կողմին չի ծանուցել պայմանագիրը կնքելուց իր հրաժարվելու մասին, պարտավոր է հատուցել պայմանագրի պայմանների համաձայնելուց խուսափելու հետևանքով առաջացած վնասները: |