Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 9 Լիազոր մարմնում հաշվառման պարտականությունը. 1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) կամ լիցենզավորման պահանջ նախատեսված չլինելու դեպքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գործունեության իրականացումն սկսելուն հաջորդող մեկամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով. 2. Տրաստի կառավարիչը կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձը, որը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք, բնակություն հաստատելուն կամ համապատասխան գույքի կառավարումն սկսելուն հաջորդող եռամսյա ժամկետում պարտավոր է հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով։ |