Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) ազգային ֆիլմ` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պայմանները բավարարող ֆիլմ. 2) աջակցող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն անհատույց դրամական միջոցներ է հատկացնում ֆիլմերի ստեղծման, տարածման և պահպանման նպատակով՝ առանց այդ գործընթացներին միջամտելու և գույքային իրավունքներ ձեռք բերելու. 3) դասակարգում՝ ֆիլմի տարբերակում` ըստ դիտողների տարիքային սահմանափակման չափորոշիչների. 4) դրամագլուխ՝ անձեռնմխելի կապիտալ, որը ձևավորվում կամ համալրվում է պետական բյուջեից և աջակցողների կողմից կատարվող հատկացումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին. 5) ենթագրում՝ ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի կամ մեկնաբանություն պարունակող տեքստի արտածում կադրում. 6) լիամետրաժ ֆիլմ՝ 52 րոպե և ավելի տևողություն ունեցող ֆիլմ. 7) կարճամետրաժ ֆիլմ՝ մինչև 52 րոպե տևողություն ունեցող ֆիլմ. 8) կինեմատոգրաֆիա՝ մշակույթի և արվեստի ոլորտ, որը ներառում է ֆիլմի ստեղծման, տարածման, ցուցադրման հետ կապված մասնագիտական, ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական և կրթական գործունեության ամբողջությունը. 9) կինոթատրոն՝ համապատասխան տեխնիկական միջոցներով էկրանի վրա 50 և ավելի դիտողների համար ֆիլմի ցուցադրման մեկ կամ ավելի սրահ ունեցող վայր. 10) կինոժառանգություն՝ ժառանգված, պահպանված, հաջորդ սերունդներին փոխանցվող և հանրային սեփականություն հանդիսացող ֆիլմի հիմնանյութը, ֆիլմի բնօրինակը կամ դրա պատճենը, ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաները (բեմադրական իր, կահույք, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց), շարժական և անշարժ գույքը. 11) կինոռեեստր՝ ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառումը կազմակերպելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց. 12) կինոտարեգրություն՝ փաստավավերագրական նյութ, որում ժամանակագրական կարգով արտացոլված է իրողությունների կամ փաստերի հաջորդական պատկերը՝ այն հետագայում օգտագործելու նպատակով. 13) կինոփառատոն՝ մեկ և ավելի անվանակարգերում ընտրված ֆիլմերի ցուցադրման նպատակով մրցութային կամ ոչ մրցութային ծրագրով և հաստատված կանոնակարգով անցկացվող միջոցառում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 14) կրկնօրինակում՝ ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի վանկավոր արտասանության համաժամանակյա թարգմանության հնչյունագրում. 15) համատեղ արտադրություն՝ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանները բավարարող ֆիլմարտադրություն. 17) ձայնային ներկայացում՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ֆիլմի դրվագների հակիրճ բանավոր նկարագրություն. 20) շահառու՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսավարող սուբյեկտ, որին, սույն օրենքի համաձայն, հատկացվում է ֆինանսավորում. 21) ստեղծագործական խումբ՝ ֆիլմի ստեղծմանը մասնակցող աշխատախումբ, այդ թվում` սցենարի հեղինակ, բեմադրող կամ գլխավոր ռեժիսոր, բեմադրող կամ գլխավոր օպերատոր, բեմադրող կամ գլխավոր նկարիչ, երաժշտության հեղինակ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր, մոնտաժող, անիմատոր, զգեստների նկարիչ, նկարիչ, դիմահարդար, առաջին, երկրորդ և երրորդ դերի դերասաններ. 22) վարձութային վկայական՝ ֆիլմի բնօրինակը, դրա պատճենը կամ օրինակները շրջանառության մեջ դնելու իրավունքը հաստատող փաստաթուղթ. 23) տնտեսավարող սուբյեկտ՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ. 23.1) ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate)՝ ֆիլմարտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձանցից ձեռք բերված՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի վերադարձ. 24) ֆիլմ՝ ստեղծագործական խմբի համատեղ գործունեությամբ ստեղծագործական մտահղացման հիմքի վրա ստեղծված, կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված և համապատասխան տեխնիկական միջոցներով հանրությանը ներկայացնելու համար նախատեսված տեսալսողական ստեղծագործություն. 25) ֆիլմ հանձնակատար՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես ֆիլմարտադրության համար բարենպաստ երկրի, գրավչությունը խթանելու և տարածելու, ինչպես նաև ֆիլմարտադրության տարբեր փուլերում ֆիլմարտադրողներին աջակցություն ցուցաբերելու գործառույթներ իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ. 26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)՝ ֆիլմի տարածումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 27) ֆիլմ ցուցադրող՝ ֆիլմի ցուցադրումը կազմակերպող տնտեսավարող սուբյեկտ. 28) ֆիլմարտադրող՝ ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտ, որը նախաձեռնում է ֆիլմարտադրությունը և պատասխանատվություն կրում դրա համար. 29) ֆիլմարտադրություն՝ ստեղծագործական խմբի ներգրավմամբ, տեխնիկական և այլ միջոցների օգտագործմամբ ֆիլմ ստեղծելու նպատակով ֆիլմարտադրողի կողմից իրականացվող գործունեություն. 30) ֆիլմի բնօրինակ՝ որակական չափանիշներով ֆիլմի հիմնանյութի ձևաչափին համապատասխանող ֆիլմի վերջնական հաստատված տարբերակի առաջին օրինակը. 31) ֆիլմի հիմնանյութ՝ նեգատիվ, հակատիպ, տեսահնչյունագրի, երաժշտության, ձայնային համադրման ու մագնիսային հնչյունագրերի բնօրինակը, վերստուգիչ պատճենը և նյութական կրիչի վրա պահվող ու ֆիլմի պահպանման և վերարտադրման համար անհրաժեշտ այլ նյութեր. 32) ֆիլմի նախագիծ՝ ֆիլմի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի ամբողջություն, որի հիման վրա ընդունվում է ֆիլմարտադրության կամ դրա ֆինանսավորման մասին որոշում. 33) ֆիլմի պահպանություն՝ ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ դրա պատճենի և ֆիլմի նախագծի երկարաժամկետ պահպանմանը, պահպանվածության ապահովմանն ու վերականգնմանն ուղղված գործունեություն. 34) ֆիլմի տարածում (դիստրիբյուցիա)՝ ֆիլմը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու գործընթաց. 35) ֆիլմի ցուցադրում՝ ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, հեռարձակում հաղորդալարով (ներառյալ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ հեռուստատեսային կամ արբանյակային կապը)։ |