Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Քրեակատարողական ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը. 1. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել` 1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նվազագույնը երեք և առավելագույնը 5 տարի ծառայելուց հետո. 2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ. 4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` քրեակատարողական ծառայողի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, պապ, տատ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, պապ և տատ) քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում. 5) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա. 1.1. Քրեակատարողական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով. 2. Առանց իր համաձայնության այլ մարզ ծառայության փոխադրելը թույլատրվում է, եթե տվյալ ծառայողի նկատմամբ վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ: 4. Քրեակատարողական հիմնարկների պետերի պարտադիր ռոտացիան քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ իրականացնում է համապատասխան նախարարը: |