FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Քաղաքացիական զենքը.
1. Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական և սպորտային հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենքն իր կառուցվածքով պետք է բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը.
2. Քաղաքացիական զենքի տեսակներն են՝
    1) ողորկափող հրազեն.
    2) համակցված հրազեն, այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.
    3) երկար ակոսափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավելի երկարություն և 12.7 մմ-ից ոչ ավելի տրամաչափ ունեցող փողով.
    4) օդաճնշիչ զենք՝ ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.
    5) գազային զենք.
    6) ազդանշանային զենք.
    7) սառը զենք.
    8) էլեկտրահարող զենք․ 9) նետողական զենք։