FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

Պարտատերերի խորհուրդը.
1. Պարտատերերի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ներկայացնում է պարտատերերի շահերը և սույն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ: Հաստատված պահանջներով պարտատերերի թիվը 10-ից պակաս լինելու դեպքում խորհուրդ չի ձևավորվում: Նման դեպքում, ինչպես նաև այլ պատճառներով խորհրդի չձևավորման դեպքերում խորհրդի լիազորություններն իրականացնում է ժողովը.
2. Խորհուրդը ձևավորվում է պարտատերերի առաջին ժողովում: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը` հաստատված պահանջների մեծությանը համապատասխան, անկախ ժողովում քվեարկության իրավունք ունենալու հանգամանքից.
3. Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող չապահովված պարտատերերի քանակը հինգից պակաս լինելու դեպքում հաջորդ առավել խոշոր չապահովված պահանջ ունեցող պարտատերերն ընդգրկվում են խորհրդի կազմում.
4. Խորհուրդն իրավունք ունի`
    ա) կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի ֆինանսական վիճակի և սնանկության վարույթի մասին.
    բ) օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկելու կառավարչի գործողությունները.
    գ) իրականացնելու սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
5. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայն: Խորհրդի անդամի ձայնի փոխանցումն այլ անձի չի թույլատրվում.
6. Խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի կողմից հարցեր քննարկելու և որոշումներ ընդունելու կարգը որոշվում է խորհրդի ընդունած կանոնակարգով: Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի անդամները` նշելով տվյալ որոշմանն իրենց կողմ կամ դեմ լինելը: Եթե տվյալ որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը հրաժարվում է ստորագրելուց, ապա որոշման մեջ նշագրում է կատարվում այդ մասին: Նշագրման իսկությունը հավաստվում է խորհրդի մյուս անդամների ստորագրություններով: Խորհրդի որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը կարող է որոշմանը կցել իր կարծիքը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

7. Խորհրդի նիստերը նախագահում է կառավարիչը` առանց քվեարկության ձայնի իրավունքի: Նիստն անցկացվում է առկա եղանակով՝ խորհրդի անդամների մեկ վայրում հավաքվելու միջոցով, կամ հեռավար՝ էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Խորհրդի անդամները խորհրդի նիստի մասին պատշաճորեն ծանուցվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ նիստից առնվազն երեք օր առաջ.
8. Կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում գործը վարող դատավորին բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված խորհրդի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու խորհրդի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է: Դատավորը բողոքը քննում է եռօրյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու խորհրդի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տված խախտումներն էական չեն: