FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

ՇՄԱԳ-ի, փորձաքննության և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքներն ու պարտականությունները.
1. Գնահատման և փորձաքննության գործընթացում նախաձեռնողն իրավունք ունի՝
    1) լիազոր մարմնից ստանալու գնահատման և փորձաքննության գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն.
    2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու տարածքին առնչվող գործող հիմնադրույթային փաստաթղթերը, ինչպես նաև ՇՄԱԳ իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն.
    3) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պետական փորձաքննական եզրակացությունը և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը․ 4) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ իրավունքներ.
2. Նախաձեռնողը պարտավոր է՝
    1) պահպանել սույն օրենքով սահմանված պահանջները.
    2) տրամադրել սույն օրենքով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունները լիազոր մարմնին.
    3) ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը.
    4) մասնակցել շահագրգիռ հանրության ծանուցմանը և հանրային լսումներին.
    5) տրամադրել համապատասխան նյութերն ու փաստաթղթերը հանրային լսումներ անցկացնողներին.
    6) ընդունել կամ հաստատման ներկայացնել հիմնադրույթային փաստաթուղթը և իրականացնել նախատեսվող գործունեությունը միայն պետական փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում․ 7) կատարել և չխախտել պետական փորձաքննական եզրակացության պահանջներն ու պայմանները, չշեղվել դրանցից և նախատեսվող գործունեությունն իրականացնել պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան.
    8) իրականացնել նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնում կամ վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն՝ համաձայն սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկացման, կամ պետական փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում։