Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 53.4 Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով. 1. Անձին գործարք կնքելուն կամ գործարք կնքելուց հրաժարվելուն, պարտավորություն ստանձնելուն կամ այլ արարքի կատարմանը հարկադրելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել և կատարվել է՝ 1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, 2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով, 3) շանտաժով կամ 4) հարկադրանքի այլ եղանակով՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով. 2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։ |