FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  2449

Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները. Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 541-րդ հոդվածներով, 542-րդ հոդվածով (հողերի օգտագործման մասով), 543-րդ հոդվածով, 56-58-րդ, 150.1-150.6-րդ հոդվածներով (միայն Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.10-րդ հոդվածով (միայն Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` նշանակելով համապատասխան տուգանքներ: Հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է հողերի օգտագործման և պահպանության բնագավառներում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Տարածքային կառավարման մարմինը (մարզպետը) քննում է հողերի օգտագործման նկատմամբ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Երևանի քաղաքապետը քննում է Երևանի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Տեղական ինքնակառավարման մարմինը (համայնքի ղեկավարը) քննում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: