FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  46

Շտեմարան ներառվող տվյալները.
1. Շտեմարանը ներառում է`
    1) ֆիզիկական անձանց, ինչպես նաև կենսաթոշակառուներին վերաբերող հետևյալ տվյալները.
    ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին,
    բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը,
    գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),
    դ. սեռը,
    ե. բնակության վայրի հասցեն,
    զ. քաղաքացիությունը,
    է. աշխատանքային ստաժում հաշվառվող` օրենքով սահմանված այլ գործունեության ժամանակահատվածներին վերաբերող տվյալները,
    ը. վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների չափերը, այդ գումարները վճարելու օրը, ամիսը և տարին.
    2) վարձու աշխատողի դեպքում նաև`
    ա. աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու օրը, ամիսը, տարին,
    բ. աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք համարվող փաստաթղթերի (պայմանագրի, հրամանի և այլնի) տվյալները, մասնագիտությունը (պաշտոնը), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածներին վերաբերող տվյալները,
    գ. գործատուի (գործատուների)` հարկ վճարողի հաշվառման համարը, լրիվ անվանումը, գտնվելու վայրի կամ պետական գրանցման վայրի հասցեն, պետական ռեգիստրում գրանցվելու օրը, ամիսը, տարին և գրանցման համարը,
    դ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը` ըստ գործատուների և ամիսների.
    3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև`
    ա. պետական գրանցման օրը, ամիսը և տարին, պետական ռեգիստրում գրանցվելու համարը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարին,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  46

բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) և ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) օրը, ամիսը և տարին,
    գ. շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի (եթե առկա է), հաշվարկված և վճարած շահութահարկի (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի) չափը, հարկը վճարելու օրը, ամիսը և տարին.
    4) նոտարի դեպքում նաև`
    ա. պաշտոնի նշանակվելու և պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին,
    բ. վճարված շահութահարկի (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկի) չափը, հարկը վճարելու օրը, ամիսը և տարին.
    5) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստացողների դեպքում` նաև եկամուտ ստանալու ժամանակահատվածը, եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը, հարկը վճարելու օրը, ամիսը և տարին.
    6) 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարողների դեպքում` նաև հարկային մարմնում գրանցվելու օրը, ամիսը և տարին, արտոնագրային հարկ (արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները.
2. Շտեմարանը ներառում է նաև կենսաթոշակ նշանակելու օրը, ամիսը, տարին, կենսաթոշակի չափը, ինչպես նաև կենսաթոշակառուներին վերաբերող` Կառավարության սահմանած տվյալները: