FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Ներկայացուցիչների ժողովը. Ընկերությունում մեծ թվով անդամների առկայության դեպքում, եթե դժվար է ընդհանուր ժողով գումարելը, Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել Ընկերության անդամների ներկայացուցիչների ժողով: Ներկայացուցիչների ժողովն ունի սույն օրենքով նախատեսված ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները: Ներկայացուցիչների ժողով հրավիրելու նպատակով, Ընկերության կանոնադրությամբ, Ընկերության սպասարկման տարածքը բաժանվում է ներկայացուցչական գոտիների, որոնք պետք է հստակ նշված լինեն Ընկերության սպասարկման տարածքի շահագործման պլանում: Ընկերության անդամները ներկայացուցչական գոտիներից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար: Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են ըստ գոտիների ներկայացուցիչների թիվը, ընտրությունների անցկացման ժամկետները և կարգը, իրավասությունները, ժողովում նրանց ունեցած ձայների քանակը: Ընկերության ընդհանուր ժողովի համար սահմանված` Ընկերության հիմնադրման և կառավարման սկզբունքները գործում են նաև ներկայացուցիչների ժողովի համար: Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ներկայացուցչի ընտրության ժամանակ Ընկերության անդամի ձայնի իրավունքը կախված է Ընկերությանը նրա կատարած վճարումներից: Ներկայացուցչի լիազորություն չունեցող Ընկերության անդամներն իրավունք ունեն ներկա գտնվել ներկայացուցիչների ժողովի նիստերում` խորհրդակցական ձայնի իրավունքով: