FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  54

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարվող նոտարական գործողությունները.
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները կատարում են հետևյալ նոտարական գործողությունները.
    1) վավերացնում են գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքվող պայմանագրերի.
    2) միջոցներ են ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.
    3) տալիս են ժառանգության իրավունքի վկայագրեր.
    4) տալիս են ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով անձանց պատկանող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.
    5) վավերացնում են փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների իսկությունը.
    6) վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.
    7) վավերացնում են փաստաթղթերի թարգմանության իսկությունը.
    8) հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը.
    9) հաստատում են քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.
    10) հաստատում են լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.
    11) հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.
    12) դեպոզիտ են ընդունում, պահպանում, հանձնում և վերադարձնում դրամական գումար և արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր.
    13) ի պահ են ընդունում փաստաթղթեր.
    14) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.
    15) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.
    16) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.
    17) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ.
2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունները կատարում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները.
3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները նոտարական գործողությունները կատարում են սույն օրենքով և դրա համաձայն ընդունված իրավական այլ ակտերով սահմանված կարգով: