FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  54

Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացման նկատմամբ պահանջները.
1. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է հաճախորդի հանձնարարականները կատարել հաճախորդի համար հնարավոր լավագույն պայմաններով՝ հաշվի առնելով գործարքի ծավալը, գինը կամ փոխանակման դրույքը, կատարման ծախսերը, ժամկետը, գործարքի վերջնահաշվարկի իրականացման հնարավորությունը, կրիպտոակտիվների պահառության պայմանները և հանձնարարականի այլ էական պայմաններից բխող առանձնահատկությունները.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը չի կիրառվում, երբ գործարքը կատարվում է հաճախորդի նշած պայմաններով.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը բավարարելու համար հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պետք է ունենա հանձնարարականների կատարման ընթացակարգեր, որոնք նախատեսում են հաճախորդների հանձնարարականների հնարավորինս արագ և արդար կատարման պահանջ և արգելում են կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձի աշխատակիցների կողմից հաճախորդի վերաբերյալ տեղեկության օգտագործումը հաճախորդի հանձնարարականը կատարելու հետ չկապված այլ նպատակներով.
4. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը հաճախորդներին տեղեկություն է տրամադրում սույն հոդվածով սահմանված հանձնարարականների կատարման ընթացակարգերի և դրանում կատարված էական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ, որոնք հասկանալի և մանրամասն սահմանում են հանձնարարականների կատարման ընթացքը և պայմանները: Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը պարտավոր է ստանալ հաճախորդի համաձայնությունը հանձնարարականների կատարման ընթացակարգերի վերաբերյալ.
5. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը հաճախորդի կամ Կենտրոնական բանկի պահանջով պարտավոր է ներկայացնել հիմնավորումներ առ այն, որ հաճախորդի հանձնարարականները կատարվել են հանձնարարականների կատարման ընթացակարգերին համապատասխան։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  54

6. Հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք իրականացնող անձը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պարբերականությամբ պարտավոր է գնահատել հանձնարարականների կատարման ընթացակարգերի արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ: