Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 55 Ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը, հաշվանցումը. 1. Ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման կամ հաշվանցման վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի հիման վրա՝ Կոմիտեի սահմանած կարգով. 2. Միության մասին պայմանագրի 5-րդ հավելվածի դրույթների պահպանմամբ՝ ներմուծման մաքսատուրքը վճարվում է Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված միասնական հաշվին և չի կարող հաշվանցվել այլ վճարների գծով պարտավորությունների մարմանը, բացառությամբ մաքսային վճարների, տույժերի (տոկոսների), ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի: Միության մասին պայմանագրի 8-րդ հավելվածի դրույթների պահպանմամբ՝ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը չեն կարող հաշվանցվել այլ վճարների գծով պարտավորությունների մարմանը, բացառությամբ մաքսային վճարների, տույժերի (տոկոսների). 3. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձման կամ հաշվանցման դիմումը ներկայացվում է մաքսային մարմին. 4. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման դիմումի հետ ներկայացվում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կամ գանձումը հաստատող փաստաթուղթը. 5. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելուց 30 աշխատանքային օրվա ընթացքում. 6. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի նշած վճարողի կամ նրա իրավահաջորդի բանկային հաշվին։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 55 7. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով. 8. Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման և հաշվանցման դիմումի ձևը հաստատում է Կոմիտեն. 9. Միության մաքսային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ և 76-րդ հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ ավել վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը կատարվում է այն դեպքում, երբ առկա չեն մաքսային վճարների և այլ վճարների գծով ժամկետանց պարտավորություններ: Այդպիսի պարտավորությունների առկայության պարագայում մաքսային մարմինները կարող են կատարել նշված պարտավորությունների գումարների մարում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման հաշվին, որից հետո միջոցների մնացորդային մասը վերադարձվում է հայտարարատուին. 10. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով գերավճարների վերադարձը կատարվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերով սահմանված դրույթներին համապատասխան, եթե՝ 1) Միության մաքսային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով և 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում մաքսային մարմիններ է ներկայացվում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ տեղեկություն. 2) Միության մաքսային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և 76-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքերում մաքսային մարմիններ են ներկայացվում Միության մաքսային օրենսգրքի 237-րդ և 242-րդ հոդվածներին համապատասխան մաքսային հայտարարագրերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 55 11. Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված՝ մաքսային մարմինների կողմից տնօրինվող գանձապետական հաշվին փոխանցված կանխավճարները վերադարձվում են դրանք փոխանցած անձանց նրանց կողմից Կոմիտեի սահմանած ձևով ներկայացված դիմումի հիման վրա դիմումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե մաքսային վճարների և այլ վճարների գծով պարտավորություններ առկա չեն. 12. Միության մաքսային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ նախնական հատուկ, նախնական հակագնագցման և նախնական փոխհատուցման տուրքերը վերադարձվում են հայտարարատուի (վճարողի) կողմից ներկայացված դիմումի հիման վրա դիմումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չէ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով վճարման ենթակա պարտավորություն: |