Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 51 Հարցազրույցը. 1. Անհատական կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միասնական ապաստանի դիմում ներկայացրած յուրաքանչյուր ապաստան հայցող պետք է մասնակցի լիազոր մարմնի անցկացրած հարցազրույցին: Եթե ներկայացվել է ապաստանի միասնական դիմում, ապա ընտանիքի բոլոր չափահաս անդամներն ունեն հարցազրույցի իրավունք: Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փախստականի կարգավիճակի տրամադրման դիմումի մասին դրական որոշում կայացնել առանց հարցազրույցի, եթե տվյալ գործում առկա են բավարար տեղեկություններ այդպիսի որոշում կայացնելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապաստան հայցողն ի վիճակի չէ կամ չի կարող մասնակցել հարցազրույցին իր կամքից անկախ պատճառներով, որոնք տևական բնույթի են. 2. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` ապաստան հայցողը ապաստանի դիմումի գրանցման օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, գրավոր ծանուցագրով տեղեկացվում է հարցազրույցի մասին: Այդ մասին նա իրազեկվում է հարցազրույցի անցկացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ: Ծանուցագիրը ներառում է հարցազրույցի վայրի, ամսաթվի, ժամի և հարցազրույցի մասին այլ տեղեկություններ: Ծանուցագրի ստացումը ապաստան հայցողը հաստատում է իր ստորագրությամբ: Ծանուցագրի և ստացականի պատճենները պահվում են ապաստան հայցողի անհատական գործում. 3. Ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացնում է (են) լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը (ները), որ (որոնք) կազմում է (են) հարցազրույցի ամբողջական գրավոր արձանագրությունը: Այն ընթերցվում է ապաստան հայցողի համար, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանչի օգնությամբ: Ապաստան հայցողը կարող է հայտնել իր կարծիքը վրիպումների կամ թյուրըմբռնումների առնչությամբ, որից հետո նա ստորագրում է արձանագրությունը: Արձանագրությունը կազմում է ապաստան հայցողի անհատական գործի անբաժանելի մասը: Եթե ապաստան հայցողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ստորագրելու արձանագրությունը, ապա չստորագրման պատճառները պետք է գրավոր արձանագրվեն և կցվեն հարցազրույցի հիմնական արձանագրությանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 51 4. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը մինչև ապաստան հայցողի հետ հարցազրույց անցկացնելը ապաստան հայցողին տրամադրում է ապաստան հայցողի ծագման երկրի վերաբերյալ իր ձեռք բերած տեղեկությունները և ցանկացած այլ ապացույց. 5. Եթե ապաստան հայցողը չունի հայերենի բավարար իմացություն, ապա Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նրան տրամադրում է անվճար թարգմանիչ: Ապաստան հայցողը կարող է նաև օգտվել իր միջոցներով վարձված թարգմանչի ծառայություններից. 6. Հարցազրույցի ընթացքում ապաստան հայցողին կարող է ներկայացնել իր փաստաբանը, որին տրվում է ապաստան հայցողի անձնական գործին և նրա վերաբերյալ ցանկացած տեղեկությունների անարգել ծանոթանալու իրավունք: Փաստաբանի ներկայությունը չի սահմանափակում ապաստան հայցողի հարցերին անձամբ պատասխանելու իրավունքը. 7. Ապաստան հայցողի հետ հարցազրույցը ապաստան հայցողի ցանկության դեպքում անցկացնում է իր նախընտրած սեռի աշխատակիցը, անհրաժեշտության դեպքում՝ իր նախընտրած սեռի թարգմանչի միջոցով. 8. Ապաստան հայցողը ներկայացնում է հետապնդման հիմնավոր երկյուղի կամ մարդու իրավունքների խախտումների համար հիմք համարվող փաստերը և տրամադրում է անհրաժեշտ տվյալներ բնակության վայրի, երթուղու, այլ երկրներում հանգրվանելու, այլ երկրներում ապաստանի հայցեր ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև իր գործի համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն: Ապաստան հայցողին հնարավորություն է ընձեռվում բացատրություններ տալու իր պնդումների և առկա փաստերի միջև հակասությունների կամ անհամապատասխանությունների կամ պակասող նյութերի վերաբերյալ. 9. Հարցազրույցի ընթացքում ստացված տեղեկությունները, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Ապաստան հայցողի հետ հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով: ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը կարող է մասնակցել հարցազրույցին: |