FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  17

Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.
1. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ և եզրակացություններ.
2. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները ընդունվում են գրավոր, բացառությամբ ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չընդունելու (այդ թվում՝ դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու, նիստից հեռացնելու մասին որոշումները և այլն) դեպքերի: Հանձնաժողովի հայեցողությամբ այդ որոշումները ևս կարող են ձևակերպվել գրավոր.
3. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, պետական մարմնի միջնորդությամբ կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա կարող է պարզաբանել իր որոշումները և եզրակացությունները՝ առանց փոխելու դրանց բովանդակությունը: