Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 164 Ինքնասպանությանը նպաստելը. 1. Ինքնասպանություն գործելու վճռականություն ունեցող անձին դա իրագործելու համար գործիք կամ միջոց տրամադրելը կամ դրան այլ կերպ նպաստելը, եթե անձը ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, 3) անչափահասի նկատմամբ, 4) շահադիտական դրդումներով, 5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ 6) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: |