FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  406

Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութերի, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութերի, սարքավորումների կամ գործիքների օրինական շրջանառության կանոնները խախտելը.
1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութի, ինչպես նաև դա պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութի, սարքավորման կամ գործիքի օրինական շրջանառության կանոն խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի պահպանության պարտականությունը, եթե կանոնը խախտողի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել տվյալ նյութի, սարքավորման կամ գործիքի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը` երկու տարի ժամկետով: