FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  91

Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը.
1. Վարչական շրջանի ղեկավարը`
    1) գործում է քաղաքապետի անունից: Քաղաքապետը պատասխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար.
    2) կազմում է վարչական շրջանի զարգացման ծրագիրը և այն ներկայացնում քաղաքապետին.
    3) քաղաքապետին է ներկայացնում իր աշխատակազմի կանոնադրությունը.
    4) իր աշխատակազմի կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.
    5) իր աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին.
    6) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալին (տեղակալներին), աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
    7) կնքում է վարչական շրջանի տնօրինությանը հանձնած գույքը վարձակալությամբ հանձնելու պայմանագրերը.
    8) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կարգադրություններ.
    9) կազմակերպում է Երևանի բյուջեի մուտքերի` իրեն հանձնարարված մուտքերի հավաքումը.
    10) իրականացնում է ավագանու որոշումներով սահմանված այլ լիազորություններ.
    11) օրենքով նախատեսված դեպքերում որպես քաղաքապետի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր.
2. Վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի գործունեության կարգը սահմանում է Երևանի ավագանին։