FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Լիազորված մարմնի իրավասությունները.
1. Լիազորված մարմինը`
    1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում. 3.1) սահմանում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի, ամփոփ եզրակացության ձևերը, աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրի, անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.
3.2) հաստատում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացումն ապահովող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների՝ աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու աջակցության տրամադրման հավաստագրի, մասնագիտական ուսուցման ուղեգրի ձևերը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով նախատեսված աշխատավարձի հավելման չափերը` ըստ մասնագիտությունների, ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրին գործազուրկ(ներ)ի մասնակցության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող անձի (անձանց) աշխատանքային գործունեության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող, հաշմանդամություն ունեցող անձի ուղեկցողի աշխատանքային գործունեության մասին` գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքների ձևերը, հողօգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը.
    4) հաստատում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը.
    5) մշակում է զբաղվածության պետական ծրագրերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

6) տեղաբաշխում է զբաղվածության պետական ծրագրերը` ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, ընդ որում, զբաղվածության պետական ծրագրերի` ըստ մարզերի և աշխատանք փնտրող առանձին խմբերի (շահառուների) բաշխման կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
    7) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգն ու գնահատումը.
    13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.
    14) ստեղծում և տիրապետում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.
    17) առնվազն ամիսը մեկ առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն: