FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  109

Պահանջներն ընդունելը.
1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը։ Այդ դեպքում վարչական դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը, բացառությամբ հետևյալ դեպքերի (պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ`
    1) պահանջի ընդունումն առերևույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
    2) պահանջի ընդունումն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները.
    3) քննվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված որևէ գործ.
2. Պահանջի ընդունման ոչ իրավաչափ լինելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով.
3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջը, և վարչական դատարանը համարում է, որ այն իրավաչափ է, ապա դատարանը կարող է այդ պահանջի մասով առանձնացնել առանձին վարույթ։ Այդ վարույթով դատարանը դատաքննությունը հայտարարում է ավարտված և կայացնում վճիռ։