Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 133 Գույքի արգելադրման կարգը. 1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ. 2. Որոշման մեջ նշվում են արգելադրման ենթակա գույքը, դրա սեփականատերը և տիրապետողը, գույքի գտնվելու վայրը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որը բավարար է արգելադրման նպատակն ապահովելու համար. 3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ. 4. Քննիչը գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնում է գույքի արգելադրման մասին որոշումը և պահանջում հանձնել արգելադրման ենթակա գույքը. 5. Դատարանի որոշման հիման վրա գույքի արգելադրումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով. 6. Եթե գույքի արգելադրման համար անհրաժեշտ է որևէ պետական մարմնի կամ իրավաբանական անձի համապատասխան ակտի կայացում, ապա գույքի արգելադրումն իրականացվում է համապատասխան իրավասու մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով. 7. Արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշվում է շուկայական գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից. 8. Եթե որոշման մեջ արգելադրման ենթակա գույքը որոշակիացված չէ, ապա արգելադրմանը ներկա գտնվող սեփականատերը կամ գույքի տիրապետողն իրավունք ունի ընտրելու այն գույքը, որը բավարար է որոշման պահանջները կատարելու համար. 9. Գույքի արգելադրման փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արգելադրված, այդ թվում՝ վերցված կամ պահպանության թողնված ամբողջ գույքի անվանումը, քանակը, քաշը, մաշվածության աստիճանը, արժեքը, այլ անհատական հատկանիշները, ինչպես նաև արգելադրմանը ներկա անձանց հայտարարությունները: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 133 10. Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է արգելադրված գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին: Իրավաբանական անձին պատկանող կամ նրա տիրապետության ներքո գտնվող գույքն արգելադրելու դեպքում արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրա ներկայացուցչին: |