FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  360

Դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումները.
1. Դատական նիստը բացելուց հետո նախագահող դատավորը հայտարարում է, թե որ վարույթի շրջանակներում ինչ բողոք է քննվում: Այնուհետև նախագահողի հանձնարարությամբ դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատական նիստին ներկայացած վարույթի մասնակիցների մասին: Վարույթի մասնակիցների չներկայանալը խոչընդոտ չէ դատական վերանայման բողոքի հիման վրա դատալսումներ անցկացնելու համար.
2. Նախագահող դատավորը կամ դատավորներից մեկը ներկայացնում է զեկուցում, որում շարադրվում են վարույթի ընթացքը, էական փաստերը, բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, բողոքի պահանջը, ինչպես նաև բողոքի պատշաճ պատասխանը.
3. Դատական նիստին ներկայացած վարույթի մասնակիցներին հարցեր կարող են տալ նախ դատավորները, ապա, դատարանի թույլտվությամբ, վարույթի մյուս մասնակիցները: Մի քանի մասնակցի կողմից հարցեր տալու ցանկություն հայտնելու դեպքում հարցեր տալու հաջորդականությունը որոշում է դատարանը.
4. Հարցեր տալու հնարավորություն ընձեռելուց հետո դատարանը հեռանում է որոշում կայացնելու.
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը վերաքննության նկատմամբ չեն կիրառվում: