FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Անապահովության նպաստ ստանալու իրավունքը և անապահովության նպաստ տրամադրելու հիմքը.
1. Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ ընտանիքի անապահովության գնահատման կարգով (այսուհետ՝ Գնահատման կարգ) սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից, և ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից.
2. Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հաշվարկելու նպատակով ընտանիքի բոլոր անդամների՝ Գնահատման կարգով հաշվարկվող եկամուտների հանրագումարը բաժանվում է ընտանիքի անդամների հաշվարկային թվի վրա.
3. Ընտանիքի անդամների հաշվարկային թիվը ձևավորվում է սույն մասի 1-4-րդ կետերում նշված գործակիցների հիման վրա ստացված թվերը գումարելով.
    1) 18 և ավելի տարեկան անձի գործակիցը՝ 1.
    2) 15-17 տարեկան անձի գործակիցը՝ 0․7.
    3) 10-14 տարեկան անձի գործակիցը՝ 0․55.
    4) 0-9 տարեկան անձի գործակիցը՝ 0․45.
4. Անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը.
5. Անապահովության նպաստի նվազագույն չափը չի կարող ցածր լինել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 10 տոկոսի արժեքից.
6. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը ծագում է անապահովության նպաստ նշանակելու օրվա դրությամբ, և անապահովության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսվանից մինչև նպաստի իրավունքի դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  13

7. Անապահովության նպաստի նշանակումը մերժվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտանիքի անդամի՝ որպես աշխատանք փնտրող անձի կողմից հաշվառվելու համար դիմում չներկայացվելու կամ անապահովության նպաստ նշանակելու դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին կամ պահանջներին չհամապատասխանելու դեպքում։