FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  23

Կուսակցության գույքը.
1. Կանոնադրությամբ և ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք: Կուսակցությունը սեփականության իրավունքով չի կարող ունենալ այնպիսի գույք, որը հանված է շրջանառությունից.
2. Կուսակցության գույքը գոյանում է`
    1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ.
    2) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.
    3) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգով պետական ֆինանսավորումից.
    4) սույն օրենքով սահմանված գործունեությունից ստացված եկամուտներից.
3. Մեկ ֆիզիկական անձի կողմից անդամավճարի առավելագույն չափը տարեկան չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.
4. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5. Կուսակցությունն իր գույքով պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը իր գույքով պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար: 6․ Կուսակցությունը կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի լիցենզավորած բանկերում.
6.1. Կուսակցությունը նվիրատվություններ, անդամավճարներ, մուտքի վճարներ և պետական ֆինանսավորում ստանալու նպատակով կարող է բանկային հաշիվներ ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ Կենտրոնական բանկի լիցենզավորած մեկ բանկում.
7. Կուսակցությունը բոլոր դրամական վճարումները կատարում է անկանխիկ հաշվարկներով։