FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  527

Ապրանքների տեսականին թերի մատակարարվածը լրացնելիս.
1. Ապրանքների տեսականին, որոնց թերի մատակարարումը ենթակա է լրացման, որոշվում է կողմերի համաձայնությամբ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում մատակարարը պարտավոր է լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակն այդպիսի տեսականիով, որը սահմանվել է այն փուլի համար, որում թույլ է տրվել թերի մատակարարումը.
2. Մեկ անվանման ապրանքների մատակարարումը պայմանագրով նախատեսվածից մեծ քանակով չի հաշվվում որպես նույն տեսականու մեջ մտնող այլ անվանման ապրանքների թերի մատակարարման ծածկում, և թերի մատակարարումը ենթակա է լրացման, բացառությամբ այն դեպքի, երբ նման մատակարարումն իրականացվել է գնորդի նախնական գրավոր համաձայնությամբ: