FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  786

Հանձնարարողի պարտականությունները.
1. Հանձնարարողը պարտավոր է հանձնարարության պայմանագրով նախատեսված իրավաբանական գործողությունները կատարելու համար հանձնակատարին տալ լիազորագիր (լիազորագրեր), բացառությամբ սույն օրենսգրքի 318 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի.
2. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, հանձնարարողը պարտավոր է`
    1) հանձնակատարին ապահովել հանձնարարությունը կատարելու համար անհրաժեշտ միջոցներով.
    2) հատուցել հանձնակատարի կրած ծախսերը.
3. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարից անհապաղ ընդունել պայմանագրին համապատասխան ամբողջ կատարվածը.
4. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե սույն օրենսգրքի 783 հոդվածին համապատասխան` հանձնարարության պայմանագիրը վճարովի է: