Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Նպաստների ֆինանսավորման աղբյուրները. 1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են` 1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները. 2) ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուի (այսուհետ՝ վարձու աշխատողի գործատու) միջոցները՝ սույն օրենքով սահմանված դեպքերում, եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից. 2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում են՝ 1) ժամանակավոր անաշխատունակության առաջին յոթ օրացուցային օրերի համար՝ վարձու աշխատողի գործատուն (որն օրենքով սահմանված կարգով ազատված չէ հարկային գործակալի պարտականություններից)՝ իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կատարած հաշվարկը, իսկ ժամանակավոր անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից՝ լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին. 2) լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե վարձու աշխատողի գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտականություններից: 4. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները վճարում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին. 5. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված դեպքերի) վճարում է լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: |