Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Գրանցման տևողությունը և ժամկետի ավարտի հետևանքները. 1. Գրանցամատյանում գրանցումն ուժի մեջ է դրա մեջ նշված ժամկետում: Գրանցումն ուժը կորցնում է դրանում նշված ժամկետի ավարտին, եթե մինչև այդպիսի գրանցման ժամկետի ավարտը չի ներկայացվում դրա ժամկետը երկարաձգելու մասին դիմում. 2. Ապահովված իրավունքի առարկա շարժական գույքի վաճառքի, փոխանակման, այլ ձևով օտարման կամ վարձակալության դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ օտարումից հետո՝ անկախ ապահովված անձի՝ նման օտարմանը տեղյակ լինելու կամ համաձայնություն տալու հանգամանքից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու և ապահովված իրավունքի առարկայի օտարման դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 6.3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան. 3. Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, որի համար լրացուցիչ գրանցում չի պահանջվում. 4. Գրանցումը չի տարածվում այն անձի վրա, որն ապահովված իրավունքի առարկան ձեռք է բերել հատուցման դիմաց: |