FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  27

Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը.
1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերն իրականացնում են նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին են կատարվում`
    1) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման ծախսերը.
    2) համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման ծախսերը.
    3) նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման ծախսերը.
    4) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման ծախսերը.
    5) ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման ծախսերը.
    6) քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված ծախսերը.
    7) նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված ծախսերը (բացառությամբ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների).
    8) նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը.
    9) վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերը.
1.1. Նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով։ Նախընտրական հիմնադրամից վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  27

3. Եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով ձեռք բերված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չեն ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ: Եթե հարուցված վարույթի արդյունքով հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով.
4. Եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով կատարված ծախսերի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ, և եթե վարույթի արդյունքով հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով.
5. Եթե նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով ծախսված գումարի և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ պետական բյուջե վճարվող տուգանքի գումարի չափի և նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի տարբերությունը գերազանցում է նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի 20 տոկոսը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանն ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  27

6. Սույն հոդվածով սահմանված գումարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո` հնգօրյա ժամկետում, պետական բյուջե չփոխանցելու կամ նույն ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով չբողոքարկելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված գումարը գանձում է դատական կարգով.
7. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից.
8. Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո, բայց մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար: Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)՝ ոչ ուշ, քան քվեարկությունից հետո՝ երկօրյա ժամկետում, ներկայացված դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս համալրել հիմնադրամը՝ չկատարված պայմանագրային պարտավորությունների կատարման համար հիմնադրամի միջոցների չբավարարող գումարի չափով.
9. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրություններից հետո կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, փոխանցվում են կուսակցության հաշվին, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում հավասարապես բաշխվում են դաշինքը կազմող կուսակցությունների միջև, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների դաշինքի որոշմամբ.
9.1. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններից հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, փոխանցվում են թեկնածուին առաջադրած կուսակցությանը, իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ փոխանցվում են թեկնածուին։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  27

10. Ընտրությունները չկայացած ճանաչվելու կամ ընտրություններն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություններ նշանակվելու դեպքերում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր հերթական կամ նոր ընտրությունների համար թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը: Նոր հերթական կամ նոր ընտրությունների դեպքում թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները.
11. Նոր հերթական կամ նոր ընտրություններին չմասնակցող թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները տնօրինվում են սույն հոդվածի 9-րդ և 9.1-ին մասերով սահմանված կարգով.
12. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ընթացքում.
13. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը դադարեցվելու դեպքում ընտրական գործընթացը դադարեցվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում փոխանցվում են թեկնածուին առաջադրած կուսակցության հաշվին, իսկ ինքնաառաջադրման դեպքում փոխանցվում են թեկնածուին, Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում՝ կուսակցության հաշվին, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում հավասարապես բաշխվում են դաշինքը կազմող կուսակցությունների միջև, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների դաշինքի որոշմամբ։